«Հանուն հայ զինծառայողի անվտանգության՝ խստագույնս հորդորում ենք բջջային հեռախոսով կամ համացանցում չքննարկել զինվորական ծառայության վերաբերող թեմաներ:
Առաջնագծում զինվորականները կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, ուստի իրենց իսկ անվտանգության համար խորհուրդ չի տրվում զանգահարել նրանց:
Վստահ եղեք, առաջին իսկ հնարավորության դեպքում իրենք կկապվեն ձեզ հետ»,-ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: