Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարար. «Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ» (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 00:37

«Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ: Այդ 400-500 մետր շարժը, որի մի մասն իրենց կողմից է եղել, մյուս մասը՝ մեր, չպահվող, մեզ համար էական նշանակություն չունեցող դիրքեր են, պարզապես մանեւրելու համար են: Դիրքերի մեծ մասը մեր առաջին գծում կանգնած զինծառայողների խելացի հակահարվածների շնորհիվ վերականգնվել են»,-«Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող: Մեր սպառազինությունն անընդհատ թարմացվում, արդիականացվում է: Իհարկե, նոր սպառազինությունների կարիք էլ ունենք, որոնց ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- նաեւ ասաց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նոյնիսկ եթէ մէկ ու կէս մեթր է միայն այն հողաշերտը զորս թշնամին յաջողած է ցարդ գրավել, անհրաժեշտ է գոնէ ետ առնել այդ տարածքը:

    Կարող է որ դիրքը ռազմավարական նշանակութիւն չունենայ (թէեւ, թէ որ այդպէս էր, դէհ լա՜ւ՝ իրենց սիրայօժար նվիրէինք. խի՞ պարապ տեղ մարդ կեանքն է վտանգել կամ զոհել անոր համար…):

    Սակայն ամէն դէպքում, թրքական այդ առաջխաղացքը վստահաբար էական կարեւորութիւն ունի՝ խորհրդանշական, հոգեբանական, քաղաքական եւ դիւանագիտական մակարդակների վրայ:

    Պատերազմ է, լաւապէս հասկանում ենք որ ամէն բան չէք ասելու մեզի, եւ սահման մը կայ անկեղծութեան, շատ նորմալ է, արդարացի է:

    Սակայն նախընտրելի է ոչ մի բան չասել,
    քան թէ այսպիսի բաներ ասել:

    (Այս ակնարկութիւնը կատարում եմ ծնկաչոք, հարազատ խոնարհումով՝ Ազգային Բանակին եւ անոր ոեւէ ներկայացուցիչին նկատմամբ, քաջ գիտնալով որ առանց անոնց, մենք լիովին անէանալու ենք) :

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930