Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանական գրասենյակում ցուցահանդեսներ էլ էին կազմակերպվում

Ապրիլ 14,2016 23:52

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Մարիամ Դավթյանի մեկամսյա պրակտիկան անցել է Ֆրանսիայում՝  «Արտեզիա» իրավաբանական գրասենյակում: Մարիամը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ հայրենիքում ստացած իր գիտելիքներ կարողացել է կիրառել Ֆրանսիայում, օրինակ` հայցեր գրելիս: Ուսանողուհին հավելում է, որ իրենց գրասենյակը, հատկապես հարկային ոլորտում էր մասնագիտացած:

Նրա ձեւակերպմամբ, անհամեմատելի են հայաստանյան ու ֆրանսիական հարկային դաշտերը, ու Ֆրանսիայում ավելի շեշտադրված է բարեխիղճ աշխատանքը: «Մարդիկ գիտակցում են, որ ամեն օրվա բացթողումը լուրջ հետեւանքեր կարող է ունենալ շահառուի համար»,-վստահեցնում է մեր զրուցակիցը:

Մարիամ Դավթյանը նաեւ պատմեց, որ իրենց փաստաբանական գրասենյակը հետաքրքիր ավանդույթ ուներ՝ պարբերաբար  տարբեր նկարիչների ցուցահանդեսներ էր հյուրընկալում ու հրավիրում բոլոր շահառուներին, որոնք երբեւէ առնչվել են այդ փաստաբանական գրասենյակի հետ: «Դա թույլ է տալիս ե՛ւ ոգեւորել երիտասարդ արվեստագետներին, եւ ամրապնդել փաստաբանական ընկերության հետ շահառուների կապը: Ես սա մարկետինգային կարեւոր քայլ եմ դիտարկում»,-համոզված է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ ապրիլի 15-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930