Ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Վրեժ Սարգսյանի ընտանիքը մեծ պարտքեր ունի՝ գյուղի խանութից սկսած, մինչեւ վարկային կազմակերպություն ու բանկ: Վրեժի ընտանիքն ապրում էր նրա՝ պայմանագրային զինծառայողի աշխատավարձով. Հողամաս էլ ունեն, բայց բերքատվությունն այնքան ցածր է, որ հազիվ 30 հազար դրամի օգուտ է տալիս:
Քառօրյա պատերազմում է զոհվել նաեւ Հարություն Աբրահամյանը: Նրա ընտանիքն էլ՝ ծնողները, կինն ու 3 անչափահաս երեխաները Հարությունի աշխատավարձով էին ապրում: Նա էլ պայմանագրային զինծառայող էր:
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ եւ նույն մարզի Արեգունի համայնքներից էին զոհվածները: Նրանք մտերիմ ընկերներ էին: մարտի դաշտում էլ կողք կողքի ընկան:
Տղաների ընտանիքները, թեեւ, սոցիալապես ծանր պայմաններում են ապրում, սակայն խուսափում են այդ մասին բարձրաձայնել:
Կարդացեք նաև
Զոհված տղաների ընտանիքների սոցիալական վիճակի, կյանքի ու ծնողների մասին կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ