Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նաղդալյանը՝ Սեֆիլյանի մասին. Սուր հայտարարություններով առանձնանալու փորձ է

Ապրիլ 14,2016 22:50

ՀՀԿ ԳՄ նիստից հետո Հերմինե Նաղդալյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա նշեց, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել 4-օրյա պատերազմին եւ հետպատերազմական գործողություններին, ներկուսակցական եւ այլ խնդիրներին:

«Այս օրերին բոլոր քաղաքական ուժերի այն միահամուռ աջակցությունը, միահամուռ համախմբումը իշխանության, երկրի ղեկավարության եւ նախագահի շուրջ շատ կարեւոր էր: Մենք համարում ենք, որ սա ամենաճիշտ ուղին է, լավագույն գրավականը եւ երաշխիքն է մեզ համար ոչ միայն ռազմական գործողություններից հաղթող դուրս գալու իմաստով, նաեւ բանակցային գործընթացի ընթացքում: Նաեւ բնական է, որ պետք է աշխատենք, պետք է ձգտենք, որ այդ միասնականությունը շարունակվի եւ պահպանվի»,- ասաց նա:

Հերմինե Նաղդալյանը անդրադարձավ նաեւ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, որ չպետք է համախմբվել ոչ ադեկվատ մարդու շուրջ. «Ես կարծում եմ, որ ծայրահեղական հայացքներ դեմոկրատական հասարակության մեջ յուրաքանչյուր երկրում կարող են լինել, բայց այդ հայացքներ կիսողները, կարծում եմ, շատ քիչ են: Ինչ վերաբերվում է ոչ ադեկվատության գնահատականին, ապա շատ հեռու է ճշմարտությունից: Իմ անձնական կարծիքն է, սա գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, մեր շատ քաղաքական ուժեր՝ թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական, եթե մի քիչ ավելի մոտ լինեն հասարակությանը, ժողովրդին, ավելի լավ իմանան եւ հասկանան, թե ինչպես են մտածում մարդիկ եւ ում, որ քաղաքական ուժին ինչպես են ընդունում, ինչպես են ընկալում, ապա այդ քաղաքական ուժերը շատ ավելի մեծ հաջողություններ կունենան: Նման արտառոց գնահատական հնչեցնելը ընդամենը փորձ է ինչ-որ մի ձեւով առանձնանալ՝ ավելի սուր, ավելի հնչեղ հայտարարություններով»:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Համայն աշխարհում որեւէ երկրի մէջ որ գտնվելու էր Հայաստանի ներկայ վիճակում, Պարոն Ժիրայրը բանտ հասած կ’ըլլար, վերջին օրերի իր քստմնելի զառանցանքների հիման վրայ:

    Պետութեան հանդարտութիւնն ու համբերատարութիւնը, նոյնիսկ այժմու ահաւոր պայմաններում, զմայլելի է: Եւ այդ է բուն, իսկական ուժը: Բան մը, որ այդպիսի մակերեսային անձիք անկարող են հասկնալու:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930