Ապրիլի 14-ին սահմանամերձ Բերդ քաղաքի մշակույթի տան լեփլեցուն դահլիճում կայացավ տիկնիկային ներկայացում: Բեմադրությունը Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով էր՝ ժամանակակից շեշտադրումներով:
Այն կազմակերպել էր Բերդի մշակույթի տան տնօրեն Տանյա Մելիքյանը: Տիկնիկները պատրաստել է Մարինե Մելքումյանը, ով գեղարվեստի ակադեմիան է ավարտել: Տիկնիկներին հանդերձավորել է Բերդի մշակույթի տան աշխատակից Նունե Ոսկանյանը:
Բերդ քաղաքի պատմության եւ կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը հայտնեց, որ տիկնիկները ցուցադրվել եւ ցուցադրվելու են թանգարանում: Ներկայացման մեջ տիկնիկներին խաղարկել են բերդցի դպրոցականները:
Կարդացեք նաև
Ապրիլի 15-ին տիկնիկային ներկայացմանը ներկա կլինեն Բերդ քաղաքի 2 մանկապարտեզների սաները: Բերդի քաղաքապետարանի շնորհիվ սահմանամերձ քաղաքի մշակութային կյանքն աշխուժացել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ