Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզում շարունակվում է Արցախին օգնություն ցուցաբերելու գործընթացը

Ապրիլ 14,2016 20:40
karabax

Գեղարքունիքի մարզի կազմակերպությունները շարունակում են կամավոր դրամ հանգանակել՝ Արցախին օգնություն տրամադրելու նպատակով: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի տեղեկացմամբ, ապրիլի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները Արցախի օգնության ֆոնդին են փոխանցել մոտ 21 միլիոն դրամ:

Նույն ֆոնդին 700 հազար դրամ փոխանցել են Կարմիրգյուղի, 550 հազար դրամ՝ Լանջաղբյուրի, 150 հազար դրամ՝ Գեղարքունիքի գյուղապետարանի, 800 հազար դրամ՝ «Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ, 175 հազար դրամ՝ Սարուխանի բուժամբուլատորիայի աշխատակիցները:

«Այս պահին դրամահավաքը կամավորությամբ շարունակվում է մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր ընկերություններում: Բազմաթիվ անհատ քաղաքացիներ էլ Արցախին օգնության ձեռք են մեկնում ինչպես դրամով, այնպես էլ՝սննդամթերքով, առաջին անհրաժեշտության պարագաներով»,-նշեց մարզպետի տեղակալը: Սարուխան գյուղի բնակիչներ Արսեն, Արմեն, Արթուր, Արա, Արամ, Ահարոն Կատվալյանների տրամադրած 10 տոննա կարտոֆիլը եւ Հայկ, Հովհաննես, Հրաչ Հովհաննիսյանների տրամադրած 2,5 տոննա ալյուրն արդեն հասել է Արցախ եւ տրամադրվել Պաշտպանության բանակին:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930