Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող. Հրահանգ չի եղել. (Տեսանյութ)

Ապրիլ 14,2016 19:55

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 14-ին շարունակվում էր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի աշխատակից Վեներա Թորոսյանի գործով դատական նիստը:

Դատական նիստից հետո լրագրողներին հաջողվեց իրենց հարցերն ուղղել Վեներա Թորոսյանին, սակայն վերջինս շարունակ պնդում էր «չխախտել իր անձնական կյանքի սահմանադրական իրավունքները» եւ չստիպել իրեն մտնել լրագրողների հետ դիալոգի մեջ:

«Ես ընդունեցի իմ մեղքը, եւ ես կկրեմ պատիժ ինչքան, որ սահմանված է դատարանի կողմից: Ինձ ուրիշ ոչ ոք իրավունք չունի դատելու եւ ինչ-որ բան ավելացնելու»,- ասաց նա:

Նա պնդեց, որ հրահանգ չի եղել, իրեն ոչ ոք չի հրահանգել գնալ այդ քայլին:

Այս գործով վճիռը կհրապարակվի ապրիլի 19-ին:

Հիշեցնենք՝ Վեներա Թորոսյանը մեղադրվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Երեւան քաղաքի Շեւչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, լինելով հանձնաժողովի նախագահ, այլ անձանց` Նարեկ Ալեքսանյանի եւ Վալենտինա Ալեքսանյանի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ` նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում վերջիններիս անվան դիմաց լրացրել է պատահական` համապատասխանաբար անձնագրային տվյալները եւ ստորագրել վերջիններիս փոխարեն, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930