Այսօր, ապրիլի 14-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ընտրական օրենսգրքի ընդունման, 4+4+4 ձեւաչափով ընթացող բանակցությունների ընթացքի եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ու ընթացող դիվանագիտական բանակցային գործընթացների շուրջ հարցեր։
Հայ Ազգային Կոնգրես