Հայտնի օֆշորի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում: Այսօր նա մոտ 2,5 ժամ ցուցմունք տվեց:
« Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, որտեղ է երեւում, որ դա իմ փողերն է կամ Հայրապետյանի փողերն է»,- ասաց Աշոտ Սուքիասյանը:
Նա մանրամասն պատմեց, թե ինչպես են ծանոթացել Փայլակ Հայրապետյանի հետ, որոշել ադամանդագործության բիզնեսով զբաղվել. «Էկոնոմիկայի նախարարության ժողովի ժամանակ նա եկել էր սեփական նախաձեռնությամբ, ինքն ինձ մոտեցավ, խնդրեց, որ ծանոթանանք, հաջորդ օրն եկավ ինձ մոտ»:
Աշոտ Սուքիասյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու է իր անունով գրավադրվել Փայլակ Հայրապետյանի գույքը։ Պարզվում է՝ նա վարկային վատ պատմություն է ունեցել: Ինչին Փայլակ Հայրապետյանն արձագանքեց՝ սուտ է խոսում:
Կարդացեք նաև
«Ինչ ասում եմ, ասում է՝ սուտ է, ասում եմ գուցե Հայրապետյան էլ ասեմ, ասեք սուտ է»,-ասաց Աշոտ Սուքիասյանը:
Դատավոր Վարդան Գրիգորյանը հորդորեց ձեռնպահ մնալ անձնական վիրավորանքներից. «Հիմա վեր կենա՝ աթոռը տա գլխիդ, լավ կլինի՞: Մենք նիստ ենք անո՞ւմ, թե եկել ենք այստեղ ռազբորկա անելու: Եկեք կարգը պահպանենք եւ որեւէ մեկը մեկին չվիրավորի»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում