Լրահոս
Օրվա լրահոսը

Պահուստային ֆոնդից փոխանակ զենք գնենք, դատավորների սխալ վճիռների համար hազարավոր եվրոներ ենք վճարում

Ապրիլ 14,2016 18:05

Այս օրերին, երբ համայն հայությունը գումար է հավաքում արցախահայությանն օգնելու, զինամթերք գնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության դատավորների կայացրած վճիռները պետության բյուջեից գումարներ է, որ տանում են:

Վաղը արդարադատության նախարարությանը կառավարությունն իր պահուստային ֆոնդից գումար կհատկացնի` Ամիրխանյաններին եւ Սահակյաններին փոխհատուցելու համար: Այս մասին տեղեկացանք կառավարության նիստի օրակարգից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործերը, գտել է, որ խախտվել է նրանց իրավունքները, ինչ համար արդարադատության նախարարությունը պետք է փոխհատուցի 3 հազարական եվրո յուրաքանչյուր գործով` որպես արդարացի հատուցում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930