Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների հետեւանքով տեղի ունեցած 4-օրյա պատերազմը ՀՀ կառավարությանը ստիպել է մի շարք ծրագրերի հերթը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, առաջ գցել:
Վաղը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին կներկայացնի բնակչության շտապ բժշկական օգնության եւ սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունն ապահովող միջոցառումների ծրագիրը` ասելով, որ այս ծառայությունը «ռազմավարական, սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող, ինչպես նաեւ` առողջապահության համակարգի ամենաօպերատիվ ու մատչելի ծառայություններից մեկն է»: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքի վաղվա նիստի օրակարգից:
Ըստ պարոն նախարարի, չնայած այն հանգամանքին, որ շտապ բժշկական օգնության ծառայությունն արդիականացվել է եւ զգալի աշխատանքներ են կատարվել, սակայն դեռեւս կան մի շարք խնդիրներ: Ծառայությունը չունի կառավարման միասնական համակարգ, ինչի հետեւանքով էլ հանրապետության ողջ տարածքում բացակայում է միասնական դիսպետչերական ծառայությունը, չունենք բնակչության թվի համամասնությամբ շտապ բժշկական օգնության մեքենաների եւ հետեւաբար, բրիգադների բավարար քանակ եւ այլն: Ծառայության կարեւոր բացերից է նաեւ առավել ծանրաբեռնված միջպետական մայրուղիների հարեւանությամբ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության մասնագիտացված կենտրոնների բացակայությունը: Այդ կենտրոնները նրա համար են, որպեսզի ապահովեն արտակարգ իրավիճակներից, դժբախտ ու այլ պատահարներից տուժածներին, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին պատշաճ մակարդակի առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ