Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն

Ապրիլ 14,2016 17:32

Ապրիլի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյորտր Սվիտալսկուն:

Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ի հետ երկարամյա սերտ համագործակցության և ԵՄ կողմից ՀՀ-ին ցուցաբերած աջակցության համար, նշելով, որ արդեն 20 տարի շարունակվող գործընկերության ընթացքում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվել: Նախարար Մինասյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին և այդ համատեքստում կարևորել է բանակցային գործընթացի հետագա արդյունավետ ընթացքի ապահովումը:

Նախարարը նաև ընդգծել է մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացներում ԵՄ բյուջետային և տեխնիկական աջակցության կարևոր դերակատարումը: Արծվիկ Մինասյանը անդրադարձ է կատարել Հայաստանի կողմից ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելուն, ընդգծելով, որ այն խթանում է ԵՄ շուկա հայկական ծագման ապրանքատեսակների արտահանումը, նշել, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևոր և առաջնային գործընկերը:

Նախարարն ակնկալել է նաև ԵՄ կողմից Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակի» շնորհման գործընթացում ներկայում առկա իրավիճակի էական փոփոխություն:

Դեսպան Սվիտալսկին, իր հերթին նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում ԵՄ պատվիրակության համար համարվում է առաջնային գործընկեր` ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության հարցերի առնչությամբ և իր պատրաստակամությունը հայտնել բաց և ակտիվ համագործակցության համար: Նախատեսելով համատեղ արդյունավետ աշխատանք, դեսպանը կարևորել է 2017-2020թթ. ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցության ուղղությունների և ոլորտների հստակեցումն ու այդ ուղղությամբ համատեղ աշխատանքը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի բանակցային գործընթացին, ՏՏ ոլորտի հնարավորություններին, այդ ոլորտում առկա ներուժին և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցերի:

 

ՀՀ  էկոնոմիկայի  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930