Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեքյուրիթի դրիմ»-ը պարզաբանում է

Ապրիլ 14,2016 17:27

Aravot.am-ի՝ «Միլիոնատերերի փոխանցումները ԼՂՀ-ին. Վարչապետի եղբայրն էլ է գումար փոխանցել» հրապարակման  մեջ անդրադարձել էինք Արցախին ուղղվող հանգանակությանը:

Նյութում նշել էինք, որ հանգանակության ցանկում ամենաուշագրավը, թերեւս, մի թոշակառուի փոխանցումն է, որը սոցցանցերում շատ քննարկվեց, օգտատերերը  համեմատեցին խոշոր ընկերությունների համեստ փոխանցումների հետ:  Մասնավորապես՝ Մկրտչյան Լաուրա Եղիշի (թոշակառու)` 10 հազար դրամ եւ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ »-ը, որը հայտնի է մայրաքաղաքում որպես կարմիր գծերը «քաշող» ու միլիոնների եկամուտ ունեցող ընկերություն, ընդամենը  41000 հազար դրամ է փոխանցել:

«ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ »-ն այս առնչությամբ մեզ վստահեցրեց, որ 41 հազար դրամ փոխանցումը կատարվել է ընկերության աշխատակիցների կողմից, այլ ոչ թե ընկերության կողմից:

Նկատենք, որ հանգանակության ցանկում նշված չէ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ » ընկերության աշխատակիցների կողմից, այլ գրված է՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ » ՍՊԸ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930