Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթիկ» ՔԿ հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե

Ապրիլ 14,2016 16:51

ՀՀ քննչական կոմիտեում մուտք է եղել «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը։

2015թ. նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով։

Ըստ քննության տվյալների՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը, ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս հանդիսացող իրավական ակտով չնախատեսված գործողություն կատարելով, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ցուցում տալով կարգապահական խախտում թույլ չտված դատապարտյալին պատժախցում տեղավորելու, ինչպես նաև չարաշահել լիազորությունները՝ նրան պատժախցից ազատելու մասին դատախազի օրինական պահանջը չկատարելով։

Քրեական գործը 2015թ. նոյեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընդունվել է վարույթ և կատարվել նախաքննություն, իսկ 2016 թվականի ապրիլին սույն քրեական գործը դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ, կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930