Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը չպետք է դառնա ոստիկանական պետություն եւ հետեւի՝ ով որտեղ է ապրում». Դավիթ Հարությունյան

Ապրիլ 14,2016 16:40

Այսօր «Ընտրական օրենսգրքի» թեմայով «Ժողովրդավարության ազգային պլատֆորմը» հանրային քննարկում էր կազմակերպել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե որ առաջարկներն են ընդունել, որոնք՝ ոչ:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Կարեւոր է, որ հասարակությունը ընդունի այս Ընտրական օրենսգիրքը:

Իշխանությունը պնդում է, որ այս էլեկտրոնային գրանցման համակարգը լուծում է բոլոր խնդիրները: Իսկ մենք սա ընկալում ենք՝ որպես քողարկված միջոց՝ մերժելու մեր 5 առաջարկները: Նախ, մենք ունենք անվստահություն որեւէ էլեկտրոնային համակարգի նկատմամբ: Եթե իշխանություններն ունեն ընտրակեղծարարության ապացուցված եւ երկար պատմություն, պետք է խուսափել էլեկտրոնային համակարգերից, որովհետեւ դրանք միայն բազմապատկում են ընտրակեղծարարության մեխանիզմները, ընդգրկելով ընտրակեղծարարության մեջ ավելի նեղ շրջանակ ու ավելի փոքրացնելով ստուգման եւ խախտումների բացառման հնարավորությունը:

Մենք պահանջում ենք, որ էլեկտրոնային գրանցման հետ նաեւ ավանդական, թղթային տարբերակն էլ լինի, գնանք զուգորդման»:

Նա առաջարկեց, որ դռնեդուռ ընկնեն, ցուցակները մաքրեն, իրենց 5 առաջարկներն ընդունեն, դա ավելի քիչ ֆինանսական ծախս կպահանջի, քան իշխանության առաջարկած էլեկտրոնային գրանցման տարբերակը: Դ

ավիթ Հարությունյանն էլ ասաց՝ մենք պատրաստ ենք ընդունել ձեր ստուգած ցուցակը:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, դա կորցնելու է լեգիտիմությունը, հետո, երբ իշխանության ներկայացուցիչը չկա, մարդիկ ինֆորմացիա կարող են չտրամադրել, ինչը հնարավոր է տապալի իրենց առաքելությունը:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Մեզ ասում են՝ քաղհասարակություն ու ընդդիմություն, գնացեք ընտրացուցակները սարքեք բերեք, մենք կընդունենք: Սա առաջին հայացքից կառուցողական մոտեցում է, բայց իրականում սա սաբոտաժ է՝ իշխանության կողմից: Լեգիտիմությունը գործընթացի ընկնում է, որովհետեւ մի բան է, որ իրար ստուգել են բոլորը, վստահության մակարդակը մեծ է, երկրորդ՝ հանգիստ կարող են իրենք տապալել գործընթացը՝ պատասխանատվությունը թողնելով մեզ վրա»:

Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց. «Պետությունը չպետք է դառնա ոստիկանական պետություն եւ հետեւի՝ ով որտեղ է ապրում: Մարդը եկել է , հայտարարել է, որ սա է իր հաշվառման հասցեն՝ դա իր հաշվառման հասցեն է: Պետությունը պետք է միայն հետեւի, որ ընտրության գա այն մարդը, որը ցուցակում կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930