Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարև Երևան»-ը՝ քաղաքապետին. Անհապաղ պետք է վերականգնել Երևանի ռազմապաստարանները

Ապրիլ 14,2016 16:36

Ապրիլյան պատերազմը ստիպում է քաղաքային իշխանություններին ավելի լայնախոհ ու կազմակերպված լինել: Մասնավորապես, երևանցիները սոցցանցերում իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, Աստված ո՛չ անի, թե Երևանի ռազմապաստարանները, որքանո՞վ են պատրաստ արհավիրքի ժամանակ պատսպարելու երևանցիներին: Արդյոք այս ուղղությամբ արվո՞ւմ են որոշակի քայլեր:

Կարծում եմ լրագրող Վարդ Սիմոնյանի տարածած սույն հաղորդագրությունը շատ տեղին խնդիր է բարձրացնում. «Անհապաղ պետք է վերականգնել նաև Երևանի ռազմապաստարանները.անհապաղ կազմել քարտեզ և թաղ առ թաղ, շենք առ շենք ցույց տալ, թե որտեղ պետք է պատսպարվի յուրաքանչյուրը վերահաս վտանգի դեպքում: Հասկացանք, որ ռազմապաստարանները ծախել՝ դուքանների, բարերի և վիվառոների եք վերածել, գոնե հիմա սթափվեք. մեր ժամանակը սպառվեց:»

Ակնկալում եմ հուսադրող պատասխան:

Անահիտ Բախշյան

 Երևանի ավագանու «Բարև Երևան»

 Խմբակցության անդամ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930