Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թատրոն X»-ը կբացվի «Հովնան» ներկայացմամբ

Ապրիլ 14,2016 15:20

Ապրիլի 15-ից Նարինե Գրիգորյանի «Հովնան» ներկայացմամբ կբացվի «Թատրոն X» հանրապետական փառատոնը, որն արդեն 9-րդ անգամ է անցկացվում: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին:

Aravot.am-ի հետ զրույցում Ազգային թատերական ստեղծագործական միավորման ու փառատոնի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը նշեց, որ «Թատրոն X» -ին մասնակցում են՝ ինչպես պետական թատրոններ, այնպես էլ անկախ թատերախմբեր: «Մենք երբեք որեւէ ժանրային կամ կարգավիճակային սահմանափակում չենք դրել այս 9 տարիների ընթացքում: Համարյա մեկ տասնամյակ անցկացվող մեր փառատոնը հետեւում է, թե ինչ փոխակերպումներ են տեղի ունենում հայ թատրոնում, ինչ խնդիրներ կան, որոնք մնում են չլուծված կամ որոնք ինքնաբերաբար լուծվում են: Ամենակարեւորը, որ գտնենք այն արժեքը, որ աննկատ, բայց դանդաղ ճանապարհ է հարթում դեպի գեղարվեստական նոր որակ»,- հայտնեց պարոն Խզմալյանը:

Նա հավելեց, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա իր՝ «Հարցականի ներքո» գրքի շնորհանդեսը, որտեղ ամփոփված են այսօրվա հայ թատրոնի վերաբերյալ համապատասխան դիտարկումներն ու եզրահանգումները:

Փառատոնի նախագահի խոսքով, «Թատրոն X»-ին մասնակցում է 15 թատերախումբ, ու աշխատել են ընտրել ներկայացումներ, որոնց շուրջ խոսելու նյութ եւ թեմա լինի: Մասնակցում են թատերախմբեր նաեւ մարզերից ու մյուս քաղաքներից՝ Լոռի, Գյումրի, Աբովյան, Հրազդան: Յուրաքանչյուր ներկայացումից հետո կլինեն քննարկումներ, որոնց ներկա կլինեն հանրապետությունում ճանաչված ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գրիգոր Օրդոյանը, Սոնա Մելոյանը, Նելլի Ավետիսյանը, Գրիգոր Խաչատրյանը: Քննարկումները բաց են լինելու: Արա Խզմալյանը հույս ունի, որ կունենան մասնագիտական հագեցած քննարկումներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարում՝ դրվագ «Հովնան» ներկայացումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930