Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանն առաջնագծում չէ

Ապրիլ 14,2016 14:49

«Ով հետեւում էր, միայն ամոթխածություն զգաց: Խայտառակվեցինք աշխարհի առաջ: Խեղճություն, միայն խեղճություն է: Այդ մարդը վախենալով պատերազմից՝ խնդրանքով դիմում է այստեղ-այնտեղ: Կարծում եմ, որ ոչ մի տեղ էլ այդ դիմումները տեղ չեն հասնելու: Մինչեւ այն ժամանակ, երբ դու քեզ չես հարգում, ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնում տեղ չես ունենալու»,- սա Ժիրայր Սեֆիլյանի գնահատական-տպավորությունն է Գերմանիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունից, որ մեր զինվորները կռվում են հիմնականում 1980-ականների զենքով:

Ինչո՞ւ այժմ Ժիրայր Սեֆիլյանը կամ Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկներն առաջին գծում չեն: Այս օրերին շահարկված այս հարցին, այսօր, «Հայացք» մամուլի ակումբում Սեֆիլյանն ասաց, որ իրենց մարտական ընկերներից տարբեր մարդիկ, տարբեր ձեւաչափերով առաջին գծում են գտնվում, իրենց պատրաստակամության մասին էլ հայտարարություն տարածել են. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ 1991-92» թվականները չենք ապրում, որ ամեն մարդ իր ջոկատը վերցնի ու գնա: Մենք ունենք կանոնավոր բանակ, այսօր պիտի լսել կանոնավոր բանակի հրամանները: Կանոնավոր բանակից մենք չենք լսել հրաման կամ կոչ`կամավորների մոբիլիզացիայի: Ոչ ոք թող չկասկածի: Երբ կլինի, մենք բոլորս, կգնանք ռազմաճակատ: Մենք պիտի խոհեմ վարվենք, ավելորդ ջղաձգումներ պիտի տեղի չունենան, որի արդյունքում ավելորդ զոհեր ենք ունենում: Մարդիկ կարծում են, սա խաղ ու պար է. սա պատերազմ է, ժողովուրդ»:

Նա տեղեկացրեց, որ այս օրերին, ինչպես նախանցյալ տարվա օգոստոսյան օրերին, Շուշիի առանձնակի գումարտակի վարչությունը հանդիպում է նախաձեռնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Օգոստոսյան օրերին, անգամ նախարարի հրամանով շրջել էին սահմանի ողջ երկայնքով եւ գրավոր զեկույց են դրել նախարարի սեղանին: «Սակայն, քաղաքական ղեկավարությունը երբ իմացավ այսպիսի սերտ հարաբերության մասին, անմիջապես արգելվեց Սեյրան Օհանյանին`մեզ հետ որեւէ շփում ունենալ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը` հավելելով, որ անկախ դրանից, ապրիլյան այս օրերին ինքը Սեյրան Օհանյանին տեղեկացրել է, որ հանդիպել է ուզում, քանի որ մտահոգություններ ունեն իրավիճակի վերաբերյալ, նաեւ`առաջարկներ` հակառակորդին ծնկի բերելու վերաբերյալ: «Սակայն այդ մարդը մինչ այժմ, չկարողացավ ժամանակ գտնել, որ հանդիպումը տեղի ունենա»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930