Մոսկվայում շարունակվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցուպատասխանը Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Արդեն նշվում է, որ ՌԴ նախագահին հարց ուղղելու ցանկություն հայտնած մարդկանց թիվը կազմում է 2-3 միլիոն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Պուտինին ուղղված հարցերից մեկը վերաբերել է տուրիզմին, որի պատասխանի ժամանակ ՌԴ նախագահը խոստացել է իր հանգիստը անցկացնել Ղրիմում։
Սրանից բացի, ՌԴ նախագահ Պուտինը խոսել է Թուրքիայում հանգստի մասին. «Ես վստահ եմ, որ Թուրքիան կձգտի ապահովել մեր զբոսաշրջիկների անվտանգությունը, բայց վստահ չեմ, որ դա նրանց կհաջողվի»։
Պուտինը իր խոսքում ասել է նաև, որ Թուրքիայի ղեկավարությունն այսօր ավելի շատ համագործակցում է արմատականների հետ, ոչ թե պայքարում նրանց դեմ։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=RaM_qlhMy1g