Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման՝ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն առերևույթ անցել են լիազորությունները

Ապրիլ 14,2016 13:36

2015 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Բեսսարիոն Լ.-ն և Շոթա Մ.-ն: Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Շոթա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Բեսսարիոն Լ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական դատավարության մասնակից Շոթա Մ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. նոյեմբերի 10-ին Դիլիջան քաղաքում իրենց ավտոմեքենան կանգնեցրած ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներ են հագցրել, որի ընթացքում նրանցից մեկն իր գրպանը կապոց է դրել: Այնուհետև ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ իր մոտից հայտնաբերվել է նշված կապոցը ու պարզվել է, որ դրա պարունակությունը հանդիսանում է «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930