Ուկրաինայի օրենսդիր մարմինը՝ Ռադան, ընդունեց վարչապետ Արսենիյ Յացենյուկի հրաժարականը և այդ նույն պաշտոնում նշանակեց Վլադիմիր Գրոյսմանին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Վարչապետի լիազորություններին անցնելու համար Գրոյսմանը հրաժարական է ներկայացրել Ռադայի խոսնակի պաշտոնից և ամփոփել է իր աշխատանքը. «Խորհրդարանը կար և շարունակում է մնալ արդյունավետ մարմին։ Օրենքները աջակցություն են գտնում պատգամավորների մեծամասնության շրջանում, մենք մշակել ենք հակակոռուպցիոն օրենսդրություն, Ռուսաստանին հռչակել ենք ագրեսոր, սկսել ենք նոր ոստիկանության կազմավորման աշխատանքները»։
Գրոյսմանը խոստացել է նաև վարչապետի պաշտոնում «ցույց տալ, թե ինչ է նշանակում երկիր կառավարելը։