Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում «գանձագողության» պատմություն. «Այդպես են անում, որ ինձ չփոխհատուցեն»

Ապրիլ 14,2016 13:17

«Առավոտին» է դիմել Սեւակ Սաֆարյանը՝ պնդելով, որ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանի ասուլիսում հայտնած տեղեկությունները վերաբերում են իրեն:

Հիշեցնենք, որ Հակոբ Սիմոնյանն, առանց անուններ տալու՝ նշել էր, թե օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողության շնորհիվ Վանի թագավորության ժամանակաշրջանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել. «Գողը, որի գործը ներկայումս վարույթում է, մեղավոր է, որ զբաղվում է նման գործունեությամբ, բայց նրա շնորհիվ ունեցանք այս գանձերը»: Նաեւ ասել էր. «Թեև գանձագողը մի քիչ տարօրինակ մարդ է, բայց ցույց է տվել երեք դամբարանադաշտ, որոնք ցուցակագրված չեն եղել: Նա յուրահատուկ հոտառություն ունի: Չգիտեմ՝ նրա նկատմամբ ինչ պատիժ կկիրառվի, բայց լրջորեն մտածում եմ նրան արշավախմբերում մասնակից դարձնելու մասին»:

Սեւակ Սաֆարյանը, օգտվելով պատասխանի հնարավորությունից՝ բառացի գրել է. «Իմ մասին սխալ ինֆորմացիա են տեղադրել, թե իբր ոստիկաններն ինձ բռնել են, ու բերման են ենթարկել ոստիկանության Կապանի բաժին: Նման բան չկա: Ես Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալի հետ գնացել եմ Կապանի բաժին, նոր դրանից հետո ես եմ ինքնակամ գանձերը բերել ոստիկանություն: Այդ մարդուն նույնպես ստել են, Հակոբ Սիմոնյանը ճշմարտությունը չգիտի:

Այդպես են անում, որ ինձ չփոխհատուցեն. օրենքով ինձ 50% մասնաբաժինը հասնում է: Այդ տեղանքում ոչ մի հուշարձանի հետք չկա կամ մի ցուցանակ՝ Հակոբ Սիմոնյանը դրա մասին խոսել է:

Ցանկանում են ինձ գումար չտան ու իմ գտած հարստության  համար Վովա Գասպարյանի կողմից պարգևատրում ստանան: Ու բացի դա՝ այդ գանձերը կցուցադրվեն Ամերիկայի «Մետրոպոլիտեն» թանգարանում  և Եվրոպայում: Իսկ չե՞ն կարծում, որ ամոթանքի կարժանան, թե այս ամենը ում շնորհիվ է: Հնագետները տարիներով չարչարվել են՝ նման քանակությամբ գանձ երբևիցե չեն գտել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930