Հարցազրույց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ
– Ձեզ համար սպասելի՞ էր ռուսական կողմի կեցվածքը, որ բացահայտ դրսևորվեց վերջին օրերին։
– Իհա՛րկե սպասելի էր, ու, այնուամենայնիվ, նորից եմ կրկնում, մենք մեր քայլերում պետք է շատ զգոն ու ճիշտ լինենք։ Մենք շախմատային մտածողությամբ օժտված ազգ ենք ու պետք է որ կարողանանք մի քանի քայլ առաջ տեսնելու մեր շնորհն օգտագործենք։ Պետք չէ շտապել հայտարարություններ ու վերլուծություններ անելիս։
Հիմա նայեք՝ ի՞նչ է կատարվում հայկական սոցիալական ցանցերում՝ ողջ ազգի կեսը Նոստրադամուս է դարձել, անհասկանալի ենթադրություններով ողողել են ողջ համացանցը։ Պետք է մեր ձեռնարկած յուրաքանչյուր քայլում սառնասրտություն ու ճիշտ կողմնորոշում ցուցաբերենք։
Կարդացեք նաև
– Մեր դիվանագիտական կորպուսից ի՞նչ եք սպասում։
– Հիմա արդեն մեր ամբողջ հույսը մեր դիվանագիտական կորպուսն է։ Կարծում եմ՝ այս օրերի արդյունքում ոսկերչական մանրակրկտությամբ արված դիվանագիտական հետևություններ ու քայլեր է պետք ձեռնարկել։ Ուզում եմ հավատալ, մեծ հույս ունեմ, որ ռազմական գործողությունների արդյունքում հետևությունները ճիշտ կարվեն, և դիվանագիտական որոշումներն էլ համարժեք կլինեն։
Ն. ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում