Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Առանց երաշխիքների Հայաստանը չպետք է նստի բանակցությունների». քաղաքագետ

Ապրիլ 14,2016 12:01

«Ադրբեջանը ցանկանում էր նաև ակտիվացնել քննարկումները Ղարաբաղի հետ կապված, դարձնել այն օրակարգային: Իրոք շատ են խոսում այսօր այդ խնդրի մասին և այստեղ էլ շանս ունենք իրենց մատնել պարտության, եթե համարժեք պատասխան տանք»,-այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա, Ադրբեջանի նպատակն էր իրականացնել բլից կրիգ, որը չստացվեց. «Ադրբեջանը ցանկանում էր նաև թուլացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, ինչը ևս չստացվեց: Անհրաժեշտ է՝ Ադրբեջանի կողմից հայկական կողմին վերադարձված դիերի փորձաքննությունն անցկացվի համանախագահ երկրների համապատասխան փորձագետների և անկախ դատաբժշկական ոլորտի փորձագետների հետ միասին, որ հետագայում Ադրբեջանը հարցականի տակ չդնի այդ հարցը»:

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա քաղաքագետն ասաց, որ կարծում է, թե առանց երաշխիքների Հայաստանը չպետք է նստի բանակցությունների, իսկ երաշխիքները պետք է երկուսը լինեն. «Դիպուկահարներին դուրս բերելը և շփման գծում տեղադրել հրադադարի խախտումն արձանագրող սարքեր: Համաձայն չեմ, որ Մինսկի խումբը կտրուկ դեմ է, որ ԼՂ-ն բանակցությունների սեղանին նստի, այստեղ նյուանսների հարց է»:

Իսկ ճանաչե՞լ ԼՂ անկախությունը, թե ՝ոչ, հարցին, պարոն Գրիգորյանն ասաց, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ժամանակ դա պարտադիր է, իսկ այս փուլում դրա կարիքը չկա. «Պետ ք չէ դուրս գալ ընդդեմ աշխարհի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930