Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ մեկը փորձե՞ց վերլուծել ու հասկանալ, թե որն էր Ռուսաստանի շահը մեզ դավաճանելու հարցում. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 14,2016 11:59

Բոլորը միանգամից շատ խորիմաստ եզրակացության հանգեցին՝ Ռուսաստանը մեզ դավաճանել է։ Այո, ռուսները դավաճաններ են, ամերիկացիներն էլ են դավաճաններ (Վիլսոնի քարտեզը կյանքի չկոչեցին), անգլիացիներն էլ (նրանց նավերը չէին ուզում բարձրանալ մեր լեռները), ֆրանսիացիներն էլ (Կիլիկիան տվեցին թուրքերին), եւ ընդհանրապես՝ բոլորն էլ դավաճաններ են։ Բայց երբեւէ տեսած կա՞ք ինչ-որ մեկին, որը դավաճանություն գործի հենց այնպես, «կայֆի համար», առանց որեւէ շահի։ Որեւէ մեկը փորձե՞ց վերլուծել ու հասկանալ, թե որն էր Ռուսաստանի շահը մեզ դավաճանելու հարցում։ Թե՞ազգովի եզրակացրեցինք, որ «երեւի Պուտինը հայերին չի սիրում», կամ «էրեխա վախտ հայերը Մեդվեդեւին հայաթում տփել են»։ Դասեր քաղելն այն կլիներ, որ դավաճանության պատճառները հասկանայինք ու փոխեինք իրավիճակը՝ այնպես, որ հաջորդ անգամ Ադրբեջանին դավաճանի։

Եթե Հայաստանը պետություն է, ուրեմն պիտի այս իրավիճակում իրեն դրսեւորի որպես պետություն, եթե պետություն չէ՝ ուրեմն պիտի պետություն դառնա։ Կամավորականների հոսք, հանգանակություններ, հայրենասիրական պաթոս, «կուլակաթափ» եւ այլն՝ դրանք բոլորն իրենց տեղն ունեն, բայց Հայաստանն այս իրավիճակը կարող է հաղթահարել միայն որպես պետություն։ Եթե իշխանություններն այս դասը քաղել են՝ լավ, եթե չեն քաղել՝ պիտի ներողություն խնդրեն ու հեռանան, կամ՝ հասարակությունը պիտի հեռացնի։ Սա է, ուրիշ ելք չկա։

Եվ սա պիտի լինի մեր քաղած եթե ոչ միակ, ապա գոնե հիմնական դասը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930