ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 6-ին Ագգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։ Ըստ վարչապետի՝ այն համակարգում է այդ ընտանիքներին օգնության հատկացման գործընթացը։ Սակայն այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ստեղծված աշխատանքային խումբը կոնկրետ ինչ է արել ընտանիքներին օգնելու նպատակով։
«Չեմ կարծում, թե Հայաստանում կամ Սփյուռքում կան մարդիկ, որոնք չէին ուզի աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին։ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցածն աննախադեպ էր, եւ դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը, Ղարաբաղը եւ Սփյուռքը միավորվում են դժվար պահին։ Դա ակնհայտ դարձավ նաեւ մեր, այսպես կոչված, «բարեկամների» համար։ Ակնհայտ է, որ մենք օգնել ենք, օգնում ենք եւ կօգնենք այդ ընտանիքներին»,- խոստացավ վարչապետը՝ ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ։
Իսկ արդյոք մեր գործող օրենսդրությունը նախատեսել է նման իրավիճակների համար լուծումներ։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի կարծիքով՝ այսօրվա օրենսդրությունը պատրաստ է այս իրավիճակին։ Մասնագետի ներկայացմամբ՝ մահացած, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող պետական (դրամական) աջակցությունը բաժանվում է երկու մասի՝ միանվագ եւ պարբերական։ Ի դեպ, օրենսդրության համաձայն՝ միանվագ աջակցությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։
«Այն տրվում է ընտանիքի անդամի զոհվելու փաստի հիման վրա, գերեզմանի հատկացման, պահպանման ծախսերի համար։ Դրանց չափը վաղուց սահմանվել է կառավարության 778 որոշմամբ. օրենսդրության համաձայն, հայրենիքը պաշտպանելիս կամ հատուկ առաջադրանքներ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում նշանակվում է 2 մլն դրամ միանվագ գումար։ Հուղարկավորության հետ կապված ծախսերի համար տրվում է 700 հազար դրամ, եւս 1 մլն 400 հազար դրամ հատկացվում է գերեզմանների բարեկարգման համար»,- ներկայացրեց վարչության պետը։
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում