2016թ. ապրիլի 10-ից 15-ը Ստամբուլում ընթանում է «Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունենում մի շարք երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։
Այդ հանդիպումների շրջանակներում նախագահ Էրդողանը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի և Բելառուսի իր պաշտոնակիցների հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Էրդողանի միջև հանդիպումն անցել է փակ դռների հետևում, տևել է շուրջ 45 րոպե, որից հետո չի տարածվել որևէ հաղորդագրություն՝ հանդիպման մանրամասների վերաբերյալ։
Այս հանդիպումից բացի Էրդողանը հանդիպել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոյին։ Տեղեկացնենք, որ Բելառուսը հրավիրվել է մասնակցելու Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին` հյուրի կարգավիճակով։ Էրդողան-Լուկաշենկո հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և առաջարկել է ակտիվացնել թուրք-բելառուսական երկկողմ հարաբերությունները։
Կարդացեք նաև
Էրդողանն իր հերթին նշել է, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են հարաբերությունների զարգացմանը և պատրաստակամություն է ցուցաբերել պաշտոնական այցով մեկնել Բելառուս։ Երկու նախագահները քննարկել են նաև միջազգային քաղաքականության օրակարգում եղած հարցեր։