90-ականներին իր իսկ սկսած Արցախյան պատերազմում Ադրբեջանը մարդկային ու տեխնիկայի ահռելի կորուստներից հետո Հեյդար Ալիեւը հրադադար խնդրեց Արցախից ու Հայաստանից:
Հիմա հերթը Իլհամ Ալիեւինն է: Ապրիլյան չհայտարարված նոր պատերազմի հենց սկզբում ռազմական ժամանակակից տեխնիկայի մեծաքանակ կորուստներ տալով՝ նա նույնպես կանգ առավ: Հակառակ դեպքում, Արցախում նաեւ ոչնչացված ադրբեջանական ռազմական տեխնիկայի համարանիշերի ցուցադրության այսպիսի պատ կկառուցվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ