Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրեյ Եպիֆանցեւ. Հայաստանի փորձերը Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին ներքաշել ԼՂ հակամարտության մեջ որևէ կերպ չեն ողջունվելու. «168 ժամ»

Ապրիլ 14,2016 11:47

«168 ժամի» զրուցակիցն է Կովկասի հարցերով ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցեւը

– Հայաստանում այսօր շատերը կարծում են, որ Ձեր նշած վատթարացումը տեղի է ունեցել նաև Ռուսաստանի քաղաքականության արդյունքում։ Դուք պնդում եք, որ Հայաստանին չպետք է միացնեին ՀԱՊԿ-ին, բայց Հայաստանն արդեն ՀԱՊԿ անդամ է, ՌԴ ռազմավարական գործընկերը։ Այս բավականին խրթին իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է, ըստ Ձեզ, ձեռնարկի ռուսական կողմը, ինչո՞ւ ոչ, նաև հայկական կողմը՝ հաշվի առնելով Ձեր նշած վատթարացած դրությունը։ Իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում։

– Համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ, թե ՀՀ-ում կա Ռուսաստանի նկատմամբ նման ընկալում։ Ես հայկական մամուլում ժամանակ առ ժամանակ հակառուսական քարոզչություն եմ տեսնում։ Դա ինձ մտահոգում է։ Ինձ մտահոգում է, երբ հայկական մամուլում հայհոյում են ՌԴ նախագահին։ Սա հակառուսական ալիք է, դա ես հասկանում եմ։ Իհարկե, դրանում նաև

Ռուսաստանի մեղքն եմ տեսնում։ Բայց հասկանում եմ, որ այսօր Հայաստանն անցնում է այն ամենի միջով, ինչ Վրաստանը 2008թ., երբ ցանկացավ լուծել իր տարածքային խնդիրները, արտաքին քաղաքական խնդիրները, բայց հասկացավ, որ Արևմուտքն իր կողքին չի կանգնում, ու հիասթափություն ապրեց։

– Ի՞նչ պետք է անել այսօր։

– Ռուսաստանը պետք է Հայաստանին հստակ ցույց տա, որ Հայաստանի փորձերը Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին ներքաշել ԼՂ հակամարտության մեջ, և՝ ոչ Հայաստանում, որևէ կերպ չեն ողջունվելու։ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը օրենքի համաձայն՝ պարտավոր են Հայաստանին, եթե Հայաստանը ենթարկվի հարձակման, եթե դա նախաձեռնված չլինի հայկական կողմի կողմից, ապա ես առաջինը կլինեմ, ով կպատերազմի Հայաստանի համար։ Բայց քանի դեռ դա ԼՂ տարածքում է, Ռուսաստանից պահանջել մի բան, որը Ռուսաստանը չի կարող ու չպետք է անի, անհնար է։ Այս թեմայի շուրջ մենք գործընկերային պարտավորություններ չունենք։

Երկրորդ՝ Ռուսաստանից ինչ-որ բաներ պահանջելու փոխարեն պետք է զարգացնել սեփական տնտեսությունը, և շատ հարցեր ինքնըստինքյան կլուծվեն։ ՌԴ քաղաքացու տեսանկյունից դիտարկեք այդ հարցը։

Ես տեսնում եմ, որ իմ երկիրը պահպանում է հավասարակշռությունը, բայց անվճար սպառազինություն է մատակարարում իր դաշնակցին, իմ հարկերի հաշվին, իսկ Ադրբեջանը գնում է այդ սպառազինությունը, և դրան ի պատասխան՝ տեսնում ենք միայն սկանդալներ, ինչը տհաճ է։ Եթե ռուսականը չեք ցանկանում, ապա վաստակեք ու գնեք ինքներդ՝ հենց Իսրայելից։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դրո says:

    Կարող է մեկն այս ապուշին բացատրել, որ Տավուշն ու Գեղարքունիքը Հայաստան են, իսկ ինչու Ռուսաստանը և ՀԱՊԿ չպաշտպանեցին իրենց գործընկերոջը երբ ադրբեջանը ոտնձգություն արեց Հայաստանի հանդեպ?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930