Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գորիսի ոստիկանապետի հետ առերես հարցաքննություն չի եղել. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 14,2016 11:30

Գորիսում մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի գործով հսկողություն իրականացնող դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել սույն գործով մեղադրյալ Արթուր Գեւորգյանին ազատ արձակելու վերաքննիչ որոշման դեմ։

Այս մասին երեկ ասաց Գեւորգյանի պաշտպան Համլետ Դավթյանը. «Այսօր (երեկ,- հեղ.) ենք ստացել բողոքը եւ դեռ մեր առարկությունները չենք ներկայացրել։

Բողոքում մասնավորապես նշված է, որ Գեւորգյանին ազատ արձակելու որոշումը սխալ է, որ այդ հոդվածով չպետք է գրավ կիրառվեր (խոսքը ՀՀ ՔՕ 316 հոդվածի մասին է,- հեղ.), պետք է մնար կալանքի տակ եւ այլն»,- հավելեց պաշտպանը։

Հարցին՝ ազատ արձակվելուց հետո ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել Գեւորգյանի մասնակցությամբ, պատասխանեց՝ ոչ մի։ Ճշտող հարցին, Գորիսի ոստիկանապետի եւ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն է՞լ չի եղել, պաշտպանը ասաց. «Ոչ, մենք սպասում էինք, որ առերեսում կլինի, բայց դեռ նորություն չկա։ Քննիչին պետք է հարցնել, թե ինչու գործողություններ չի անում։ Համենայնդեպս քննիչը մեզ չի տեղեկացրել, որ մեր պաշտպանյալի հետ որեւիցե գործողություն է անում։ Կարող է ինքը վկաներ է հարցաքննում առանց մեր մասնակցության»,- պատասխանեց Արթուր Գեւորգյանի պաշտպանը։

Նա ասաց, որ փորձաքննություն է նշանակվել լրատվական կայքերում հայտնված տեսանյութի հետ կապված, որտեղ երեւում է, թե ինչպես է ոստիկանապետը հարվածներ հասցնում Արթուր Գեւորգյանին. «Փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու. դա իրական է, թե ոչ»,- ասաց Դավթյանը։

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930