Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ ոստիկաններն առանձնապես չէին փորձում իրենց կրծքով պաշտպանել Ռուսաստանի դրոշը. «Ժողովուրդ»

Ապրիլ 14,2016 11:25

Երեկ Երեւանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն. Ազատության հրապարակից մինչեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն տեղի ունեցավ բողոքի հզոր, բազմամարդ երթ, որի մասնակիցները ոչ միայն հանդես եկան ՌԴ-ի հասցեին ուղղված կոշտ քննադատությամբ, այլեւ անգամ ձվեր նետեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան ուղղությամբ։

Իսկ աննախադեպն այն էր, որ երեկվա երթի ընթացքում հայ ոստիկաններն առանձնապես չէին փորձում իրենց կրծքով պաշտպանել Ռուսաստանի դրոշը կամ բռնանալով ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ խոչընդոտել երթի ընթացքը։ Մի բան, որը գրեթե միշտ եղել է ՌԴ դեսպանատան առաջ կազմակերպված անգամ ամենասակավամարդ ակցիաների ընթացքում։

Եթե ընդդեմ Ռուսաստանի քաղաքական ակցիաների՝ անցած 25 տարիների պատմությունը դիտարկենք (Պերմյակովի հետ կապված Գյումրիի ակցիաները չհաշված, դրանք քաղաքական չէին), ապա պետք է արձանագրենք, որ վերջին անգամ, երբ Հայաստանում հակառուսական բողոքի հայտարարություններ հնչեցին՝ 2013թ. դեկտեմբերի 2-ին, դրանց հեղինակներն անմիջապես բերման ենթարկվեցին ոստիկանություն, իսկ անձամբ Վ. Պուտինին քննադատած Շանթ Հարությունյանը, առհասարակ, հայտնվեց ճաղերի հետեւում՝ դատապարտվելով 6 տարվա ազատազրկման։

Բնականաբար, ոստիկանների երեկվա գերհանդուրժող կեցվածքը ուներ կոնկրետ պատճառ՝ քաղաքական հրահանգի տեսքով:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930