Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանն արդեն բացահայտ դժգոհություն է հայտնում մատակարարվող գազի սակագների վերաբերյալ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 14,2016 11:07

Թեպետ միայն երկու տարի է անցել, ինչ Հայաստանն ու ՌԴ-ն կնքեցին գազի եւ այլ հումքային ապրանքների վերաբերյալ բազմիցս քննադատված պայմանագրերը, սակայն Երեւանն արդեն բացահայտ դժգոհություն է հայտնում մատակարարվող գազի սակագների վերաբերյալ եւ ցանկանում է վերանայել այդ փաստաթղթերը։

Այլ խոսքով, Հայաստանը ցանկանում է վճարել գազի դիմաց ռուբլով, որպեսզի, ինչպես երկու օր առաջ ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, հնարավոր լինի մի կողմից՝ չեզոքացնել արտարժույթի ռիսկը, մյուս կողմից՝ էականորեն կապակցել հումքային ապրանքների գների աճը բացառապես ռուսական ներքին շուկայում առկա գների հետ։ «Սա նշանակում է վերանայել նաեւ համաձայնագիրը»,- հավելել է նա։

Արդյոք տնտեսապես ծանր վիճակում գտնվող եւ արտարժույթի, այն է՝ դոլարի կարիք ունեցող Ռուսաստանը պատրա՞ստ է ընդունել այդ առաջարկը։ Տարեկան Հայաստանը ՌԴ-ից մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ներմուծում եւ դրա դիմաց ամեն տարի 330 միլիոն դոլար է վճարում։ Ֆինանսների և էներգետիկայի ինստիտուտ-հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Ագիբալովը կարծում է, որ Մոսկվան չնայած ԵԱՏՄ շրջանակներից դոլարի դուրս մղման վերաբերյալ բարձրագոչ հայտարարություններ է անում, սակայն կարճաժամկետ հեռանկարում նման քայլի չի գնա։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930