La Tribune de GenՌve-ի փոխանցմամբ, Դանիայից քաղաքական ապաստան խնդրող փախստականներն ավելի շատ են սկսել այցելել Լյութերական եկեղեցիներ: Քրիստոնյա փախստականներին օգնություն ցույց տվող Folkekirkens Asylsamarbejde կազմակերպության հաշվարկներով՝ անցյալ տարվա վերջից մինչ օրս 100 մահմեդական փախստականներ քրիստոնեություն են ընդունել, շուրջ 300-ն էլ պատրաստվում են կրոնափոխ լինել:
Ըստ աղբյուրի, քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ոմաց խնդրանքը մերժվում է: Օրինակ, վերջերս համապատասխան հանձնաժողովը 55 փախստականի գործ վերանայելուց հետո ապաստան է տրամադրել 42-ին: Դանիայի կրթության եւ եկեղեցական հարցերի նախարար Բերտել Հարդերը հանձնաժողովին կոչ է արել առայժմ ձեռնպահ մնալ մահմեդական փախստականներին քրիստոնեացնելուց, մինչեւ նրանց ապաստան տրամադրելու հարցերի լուծումը: Կոպենհագենյան եկեղեցիներից մեկի պաստորը La Tribune de GenՌve-ին փոխանցել է, որ իսլամից հրաժարված փախստականները հոգեբանական ճնշումների են ենթարկվում ու ֆիզիկական սպառնալիքներ ստանում տեղի մահմեդական համայնքներից: 19-ամյա աֆղանցի Մումթազն, օրինակ, ասել է, որ հայրենիք՝ իր վերադարձը հավասարազոր կլինի մահվան: Նա արդեն 5 տարի է՝ սպասում է իր թղթերի պատասխանին:
«Առավոտ» օրաթերթ
14.04.2016