Աբու-Դաբիում ընթացող շախմատի ուսանողների աշխարհի առաջնությունում նախատեսված ինը տուրից վեցն արդեն խաղացվել է:
Տղամարդկանց մրցաշարում գերազանց մրցելույթ է ունենում Հովհաննես Գաբուզյանը: Հայաստանցի գրոսմայստերը մեկնարկային հինգ տուրերում բոլոր մրցակիցներին պարտության մատնելուց հետո երեկ ոչ-ոքի արեց եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր երկրի մյուս երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 4,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 8-րդ: Նա իր անվան դիմաց գրանցել է 4,0 միավոր:
Իրեն լավագույն կողմերով է դրսեւորում նաեւ կանանց պայքարին մասնակցող Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը, որը 4,5 միավորով 3-րդ հորիզոնականում է:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.04.2016