Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնության մեդալները դեռ առջեւում են

Ապրիլ 14,2016 15:00

Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված է 15 մասնակցով:

Երեկ երեկոյան մրցահարթակ մտան 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը եւ 77 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանն ու Տիգրան Մարտիրոսյանը: Իսկ մինչ այդ պայքարն ավարտել էին մեր հինգ ծանրորդներ: «B» խմբում հանդես եկած 53 կգ քաշային Աննա Գովելյանը  երկամարտի 174 (78+96) արդյունքով ոչ միայն առաջինն էր խմբում, այլեւ շրջանցելով ուժեղագույնների երկու մասնակցի, ամփոփիչ մրցաշարային աղյուսակում գրավել է 9-րդ հորիզոնականը: Իզաբելլա Յայլյանը մասնակցել է «A» խմբի պայքարին եւ երկամարտի 190 կգ արդյունքով եզրափակել լավագույն տասնյակը:

Տղամարդկանց հավաքականի արդյունքներն առայժմ նախապես սպասվածից համեստ են եւ դա իր պատճառն ունի: Վերջին ուսումնամարզական հավաքում ազդրի վնասվածք ստանալու պատճառով թիմը զրկվել է երկու առաջատարներից՝ 56 կգ Սմբատ Մարգարյանից եւ +105 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանից: Ու մարզիչները վերջին պահին հարկադրված նրանց փոխարինել են պահեստայիններ Ռոստամ Կարապետյանով (69 կգ) եւ Առաքել Միրզոյանով (85), որոնք լիարժեք պատրաստ չէին պայքարին: Ռոստամը երկամարտի 293 կգ-ով պայքարն ավարտել է 11-րդ հորիզոնականում: Նույն քաշում Վանիկ Ավետիսյանը նվաճել է հրում վարժության բրոնզե մեդալը, իսկ երկամարտում 312 կիլոգրամով բավարարվել 5-րդ տեղով: Ինչ վերաբերում է Առաքել Միրզոյանին, նա հանդես է եկել «C» խմբում եւ զբաղեցրել երրորդ տեղը՝ 332 կգ:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930