Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսումնասիրե՛ք մրցույթի արդյունքների գիտական հիմնավորումները»

Ապրիլ 14,2016 14:30

Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար
Լեւոն Մկրտչյանին

ՀՀ-ում տարվող խիստ հետամնաց գիտավարչական քաղաքականության պատճառով ԿԳՆ ԳՊԿ-ի գիտաավերիչ գործունեությունն աղետալի վիճակի է հասցրել երկրի ամբողջ գիտահամալսարանական համակարգը, որը իր հերթին բերել է մեր բանակի գիտապաշտպանական համակարգի խարխլմանը:

Ակնհայտ է, որ մեր զոհերի թիվը ռազմադաշտում կլիներ անհամեմատ քիչ, եւ կբացառվեր կեղծ գիտական թեզերի անվան տակ զինվորական ծառայությունից խուսափման համատարած դեպքերը, եթե հանրապետությունում տարվեր ոչ թե կոռումպածին, այլ քաղաքակիրթ երկրին հարիր ազգանպաստ գիտավարչական քաղաքականություն:
Հաշվի առնելով, որ ԳՊԿ-ի գիտաավերիչ գործունեության զոհ են դարձել հանրապետությունում գիտապաշտպանական նշանակության բժշկա-կենսաբանական բազմաթիվ ուղղություններ՝ ՀՀ ԿԳՆ ԲԿՄՀՈՒԿ-ի ՅՈՒՆՍԿՕ-ի Բժշկակենսագիտության ամբիոնը, որը կոչված է օժանդակելու բնագավառի զարգացմանը հանրապետությունում, իր պարտքն է համարում անկախ մասնագիտական, այլընտրանքային փորձաքննության ենթարկել բժշկակենսաբանության բնագավառի միայն 2016 թ. թեմատիկ ֆինանսավորման մրցույթի արդյունքների գիտական հիմնավորումները: Համոզված ենք, որ նման ուսումնասիրման արդյունքում կպարզվի, որ պատերազմող երկրում ԳՊԿ-ի կողմից կեղծ փորձագիտության եւ «Քենդելանման» անհեթեթ ծրագրերի անվան տակ գիտության միջոցների խմբակային թալանը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն սեփական երկրի հանդեպ:

Ուստի, հիմք ընդունելով ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը, դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսագիտության ամբիոնին տրամադրել բժշկակենսաբանության բնագավառի թեմաների վերաբերյալ փորձագետների հայալեզու եւ անգլալեզու գիտական հիմնավորումները, քանի որ ներկայացված կարծիքները զուրկ են գիտական բովանդակությունից:

Ակնկալում եմ, որ ԿԳՆ ղեկավարությունը կօժանդակի այս հարցում, քանզի այն նպատակ է հետապնդում շտկելու ՀՀ գիտավարչական բնագավառում տիրող քրեածին վիճակը, որը վտանգում է ոչ միայն երկրի քաղաքակիրթ ապագան, այլեւ նրա անվտանգությունը:
Խորին հարգանքով՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր
ՍԻՆԵՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Պարոն Սեներիկ, Սույն նախարարը տարիներ առաջ ասում էր. Հայաստանին կենսաքիմիկոսներ պետք չեն, Էլ ինչ էք սպասում …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930