Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Երկու երկրներում էլ այսօր միեւնույն բարձունքի վրա է ուռա-հայրենասիրությունը». «Հրապարակ»

Ապրիլ 14,2016 10:25

Հարցազրույց իրավապաշտպան, խորհրդային «դեսիդենտ» Վարդան Հարությունյանի հետ

Այս օրերին սարսափելի ֆոտոներ էին դրվում բոլոր կայքերում եւ հայերի, եւ ադրբեջանցիների կողմից, որոնք ավելի են սրում թշնամությունը։ Մինչդեռ մարդիկ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում երազում են խաղաղության մասին։

– Եթե ուշադիր հետեւեք հայկական ու ադրբեջանական քարոզչությանը, ապա տարբերություններ չեք նկատի։ Երկու երկրներում էլ այսօր միեւնույն բարձունքի վրա է ուռա-հայրենասիրությունը։ Եթե թարգմանեք որեւէ ռազմահայրենասիրական հրապարակված նյութ հայերենից ադրբեջաներեն կամ հակառակը եւ առանց հղումի հրապարակեք, ապա դժվար մեկը կարողանա կռահել, որ նյութը պատրաստվել է հարեւան երկրում։

Մենք դժվար ենք դասեր քաղում պատմությունից։ Անգամ սեփական սխալներից դասեր չենք քաղում։ Հենց այդ ուռա-հայրենասիրությունը, հոխորտանքներն ու բռունցք ճոճելն է մեզ այս սահմանին հասցրել։ Չորսօրյա այս պատերազմն ի ցույց դրեց հոխորտանքների, սպառնալիքների, հորինված քարոզչական հնարքների, դրանցով դիմացինին զսպելու ու սեփական ժողովրդին ոգեւորելու սովորության սնանկությունը։

Ու հիմա փոխարեն իրավիճակից ճիշտ դասեր քաղեն, կրկին զբաղված են իրականությունը սքողող քարոզչական հնարքներ մտածելով։ Պետք է հասկանանք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, պետք է հասկանանք, որ խաղաղության այլընտրանքը 18-20-ամյա զոհված զինվորն է, պետք է հասկանանք, որ ատելության քարոզը, թշնամության քարոզը կարող է միայն հաջորդ սահմանային բախման կամ լայնածավալ պատերազմի պատճառ հանդիսանալ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930