Արտգործնախարարությունը հրապարակել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Հ1-ի «Հանրային օրակարգ» հաղորդաշարին: Նալբանդյանը որոշակի մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից, անդրադարձել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, հակամարտության ընթացքում ԵԱՏՄ անդամ որոշ պետությունների դրսեւորած պահվածքին:
Նաեւ հայտնել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին է փոխանցել Ղարաբաղում ադրբեջանական ռազմական հանցագործությունների մասին նյութերը: