Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային տղամարդկանց պայքարն այս երեկո վերածվեց Հայաստանի առաջնության:
Մեր երկիրը ներկայացնում էին Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Ընդորում, նրանք երկու վարժություններում էլ պայքարն սկսեցին այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցները ավարտել էին մրցելույթները:
Անդրանիկ Կարապետյանը թե պոկումում՝ 170 կգ, թե հրումում՝ 197 կգ եւ թե երկամարտում՝ 367 կգ, չունեցավ հավասարը եւ բացահայտ առավելությամբ նվաճեց երեք ոսկե մեդալ: Մեկական արծաթի արժանացավ մեր մյուս տիտղոսակիր ծանրորդը՝ Տիգրան Մարտիրոսյանը՝ 160+192=352 եւ բարձրացավ պատվո պատվանդանի փոխչեմպիոնի աստիճան:
Կարդացեք նաև
Դեռ Կազանում ուսումնամարզական հավաքի օրերին արդեն Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը Aravot.am-ին ասել էր, որ Եվրոպայի առաջնությունում նվաճվելիք բոլոր մեդալներն ու տիտղոսները նվիրելու են Արցախի սահմանները հերոսաբար պաշտպանող հայ զինվորին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ