Արցախյան ազատամարտի վետերանների միության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ Արցախյան պատերազմի ժամանակ եւս Ադրբեջանի կողմից կռվել են թուրք գրոհայիններ, որոնք առանձնակի դաժանությամբ են վարվել հայ մարտիկների հետ, խոշտանգել նրանց մարմիններն այնպես, ինչպես ապրիլյան չհայտարարված պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի վարձկան-գրոհայիններն այլանդակեցին ԼՂՀ ՊԲ մի շարք զինծառայողների մարմինները:
Ներկայացնելով ուշագրավ դրվագներ իր անցած մարտական ուղղու մասին` Հովսեփյանը հիշեց, թե ինչու են իր զինակցին` Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանին «Կոմանդոս» անունը տվել: «Այդ անունը կապված է ամերիկյան ծովային հետեւակի հետ»,-ասաց ազատամարտիկը:
Մանրամասները` տպագիր «Առավոտ»-ի վաղվա համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև