Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Քրիստինե Պետրոսյանը 63 կգ քաշային կարգում երկամարտի 207 (93+114) կիլոգրամով գրավեց 5-րդ տեղը՝ թիմային կարեւոր միավորներ բերելով մեր ընտրանուն:
Քրիստինեի այս արդյունքը գոհացուցիչ է նրանով, որ նա երեք տարվա ընդմիջումից հետո է վերադարձել մեծ մրցահարթակ: Քրիստինեն սկզբում վնասվածքներ ուներ, այնուհետեւ, ապաքինվելուց հետո ամուսնացել ու մայրացել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Քրիստինե Պետրոսյանի Ֆեյսբուկի էջի