Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել` 21-ամյա երիտասարդի սպանության համար

Ապրիլ 13,2016 19:07

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Սևան քաղաքի բնակիչ Գ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` 21-ամյա երիտասարդի սպանության համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. ապրիլի 08-ին Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ. ծնված Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդը, առանց գիտակցության գալու, հիվանդանոցում մահացել է:

Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ազատ  Աբրահամյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը պատճառվել ԵՊՀ-ին հարող տարածքում։ Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ-ին հարող տարածքում անձնական հարցեր պարզաբանելու նպատակով Ա.Աբրահամյանի հետ հանդիպել է Սևան քաղաքի բնակիչ Գ.Սարգսյանը, որին ներկա են եղել նաև երկու երիտասարդների ընկերները։

Գ.Սարգսյանի առաջարկով՝ Ա.Աբրահամյանի հետ առանձնացել են՝ զրույցն առանձին պայմաններում շարունակելու: Ըստ ձեռք բերված ապացույցների՝ հասնելով «Կենսաբանության» ֆակուլտետի մասնաշենքի հետնամասի մոտ՝ Գ.Սարգսյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ա.Աբրահամյանի կենսականորեն կարևոր օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930