Վաշինգտոն – Այսօր Ամերիկայի հայկական Համագումարը (Համագումար) կոնգրեսականներին կոչ է արել դուրս գալ Կոնգրեսի Թուրքիայի ու ամերիկաբնակ թուրքերի և Կոնգրեսի ադրբեջանական հարցերով հանձնախմբերից՝ «հաշվի առնելով ապրիլի 2-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնած և թուրք զինծառայողների, անձնակազմի և թուրքական սպառազինության օժանդակությամբ ռազմական հարձակման ժամանակ դրսևորված և իր գագաթնագետին հասած վարքագիծը»:
Համագումարի նամակում մատնանշվում են Ադրբեջանի կատարած աղաղակող բռնարարքները, այդ թվում՝ 12-ամյա տղայի սպանությունը և տարեց զույգի զարհուրելի սպանություն-խոշտանգումը, §կամիկաձե¦ անօդաչու սարքի կիրառումը և ազգությամբ եզդի Հայաստանի քաղաքացի երիտասարդ զինվորականի և երկու քրիստոնյա հայ զինվորների գլխատումը: Ի լրումն այս բռնության, այդ վայրագությունները համացանցով տարածվել էին §Իսլամական պետության¦ ոճով տեսանյութի միջոցով՝ քրիստոնյա հայերի դեմ հետագա բռնություններ հրահրելու նպատակով:
«Այս դաժանությունը խիստ մտահոգիչ է, հստակորեն խախտում է ժնևյան կոնվենցիաները և ակնհայտորեն նմանվում է §Իսլամական պետության¦ կողմից կիրառվող մարտավարությանը», – նամակում հայտարարել են Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել էր, թե իրենց զինվորները §դարձել էին շեհիդներ¦ կամ մահմեդական նահատակներ:
«Անկախ ադրբեջանական և թուրքական վարչակարգերի զորակցելու ձեր նախկին դրդապատճառների՝ չենք կարող պատկերացնել, որ որևէ ամերիկացի կշարունակի այդպես վարվել՝ ի դեմս վերջին իրադարձությունների», – ասել են Համագումարի համանախագահները: §Այդպես վարվելը կնշանակեր ներել այդպիսի վարքագիծը¦:
Կարդացեք նաև
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:
Ամերիկայի հայկական Համագումար