Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Ապրիլ 13,2016 18:50

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի հաղորդումն առ այն, որ ապրիլի 12-ին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբում, շտաբի պետի կողմից խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը։

Ա.Սիմոնյանը հայտնել է, որ 2016 թվականի ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը լուսաբանելու նպատակով ապրիլի 12-ին գտնվել է Հրազդան քաղաքում և նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբ, որտեղ ներկայանալով որպես լրագրող՝ ցանկացել է լուսաբանել ընտրություններին վերաբերող հարցեր, սակայն նրան չեն թույլատրել մնալ շտաբում, հրելով դուրս են հանել՝ դրանով իսկ խոչընդոտելով լիազորությունների իրականացմանը:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ապրիլի 13-ին հարուցվել է քրեական գործ։ Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930