Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների անեկդոտները պատերազմի թեմայով

Ապրիլ 13,2016 18:44

Այս օրերին, երբ Գյումրին սգում ու միաժամանակ հպարտանում է հայրենիքի համար արիաբար զոհված իր հերոսներով. Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցուց գրեթե ամեն օր մի հերոսի հավիտենական կյանք են ճանապարհում, այս քաղաքի բնակիչները շարունակում են ստեղծագործել ու հերոսության դասեր տալ:

45,677 անդամ ունեցող «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան խմբում տեղադրվել են բազմաթիվ անկեդոտներ պատերազմի թեմայով:

12920289_1142105085821602_9072238609527701988_n

Արսեն Վարդանյանը գրում է. «Հպարտության արժանի զգացողություն է, երբ ռազմաճակատում զինվորական համազգեստով, զինված հայր ու որդի հանդիպում են իրար:

Ասում է.
-Ա’յ հեր, դո՞ւ էլ եկար…
Պատասխան.
-Հըբը գիտես ըդպես դուխով մո՞րդ ես քաշե…. »

Մեկ այլ օգտատեր էր կատակում է. «Պոստերին էղած ժամկետային զինծառայողը ընկերոջ մոտ կբողոքե.

— Յանիմ ձեռներս հազիվ պիճիլիկ պատերազմ էր ընգել, էն էլ ոչ էս հոպարները թողին թամամ կռվինք, ոչ էլ վերևները՝ օր վերջին հասցնեինք»։

Այս խմբի անդամներից մեկն էլ թշնամուն հեգնում է. «Կդորըմ մարդ եղեք, ոչ թե մարդակեր»:

՚Խմբի մեկ այլ անդամ էլ գրում է. «Կսե Հայաստանը միակ երկիրն է, օր փող կուդան բանակից ազատեն տղուն, հետո էլ ծանոթ ման գուկան, օր դիրքեր տանին մե ձևիմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930