Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի վարչապետը առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը անցկացնել Մինսկում. belta.by

Ապրիլ 13,2016 18:33

Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք, որտեղ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական belta.by կայքը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Կոբյակովն առաջարկել է այդ մարմնի հաջորդ նիստն անցկացնել աշնանը՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Ի հավելումն իր խոսքերի՝ Կոբյակովն ասել է, որ հաջորդ նիստը կարող է կայանալ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ այլ երկրի մայրաքաղաքում։

Moskva 3 Moskva

Բելառուսի վարչապետը խոսել է նաև առաջիկա ծրագրերի մասին՝ ասելով. «Հույս ունեմ, որ այս տարի մենք չենք նվազեցնի մեր առջև դրված նպատակները, մանավանդ, որ մեր առջև ծառացած հարցերը չեն նվազել, իսկ դրանց հանդեպ զգայունությունն էլ ավելի է մեծացել»։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացիկ նիստը պետք է կայանար Երևանում, ինչը չեղյալ հայտարարվեց ԼՂՀ հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակի հիմնավորմամբ։ Դրանից հետո նախապես որոշվել էր հաջորդ նիստը անցկացնել Երևանում։ Մոսկվայում ընթացող նիստին Հայաստանը ներկայացնում է ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը։

Հավելենք նաև, որ ԵՏՄ ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որտեղ մեջբերվել է կառույցի տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերը, որոնց համաձայն Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2016թ. մայիսի 20-ին՝ Երևանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Հետո արի սրանց մարդ համարի…Կանգնել եք սրանց մեջ, որ թքեցին ձեր վրա, ասեցիք, թե անձրև է; Ինչի վրա եք ժպտում, ձեր երկրում դեռ չեն վերջացել 18-19 տարեկան տղերքի թաղումը; Մարդ եք, թե կենդանի???

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930