Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության առաջիկա նիստին հանդես կգա առաջարկությամբ:
Որոշում կկայացվի Ռուսաստանի կողմից Հայաստանից պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Ըստ այդ, ՀՀ պաշտպանության նախարարին կհանձնարարվի՝ ա) հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի անվանացանկը,
Կարդացեք նաև
բ) ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն եւ «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել եւ ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները եւ գները:
Առաջարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝ ա) Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016 թվականի ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման եւ հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, բ. վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Կառավարության նիստում այս որոշումը զեկուցելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ