Հայաստանի Առաջին Հանրապետության կերտողներից Արամ Մանուկյանի ծննդյան օրը մարտի 19-ին էր: Այդ օրը լրացավ նրա ծննդյան 137-ամյակը: Այս օրերին, սակայն, Արամի 7 հասցեում գտնվող նրա տան դիմապատին առկա հուշատախտակի մոտ մարդիկ դեռ շարունակում են ծաղիկներ դնել:
Ըստ երեւույթին, դա նշան է այն բանի, որ այս դժնդակ օրերին, երբ անձնուրաց հայ զինվորը սահման է պահում ու հետ մղում հայրենիք ներխուժելու փորձ արած ադրբեջանական հրոսակներին, առաջնագծից հեռու գտնվող մայրաքաղաքում ապրողներն էլ են ուրիշ աչքով նայում կատարվածին, ու ավելի է շեշտադրվում պետականության գիտակցումը: Մարդիկ հասկանում են, որ միայն հզոր պետությունը, բանակն ու իրական անկախությունն են բոլորիս անվտանգության գրավականը:
Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.04.2016