Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Մենք նավթ ու գազ չունենք, բայց խելք ունենք»

Ապրիլ 13,2016 17:41

Արցախյան ազատամարտի վետերանների միության նախագահ Համլետ Հովսեփյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում հանդես եկավ հայ գիտնականներին ուղղված կոչով:

«Սա Արցախյան հերոսամարտը չէ, այլ տեխնիկական պատերազմ. այսօր էլ կա բարձր ոգին, բայց թշնամին կատարելագործել է զինատեսակները: Կոչ եմ անում Սփյուռքի եւ ՀՀ-ի մեր գիտնականներին, որոնք գործում են ռազմական արդյունաբերության բնագավառում եւ ստեղծում ժամանակակից զենքեր, համախմբվել: Մենք նավթ ու գազ չունենք, բայց խելք ունենք: Կարող ենք այնպիսի տեխնիկաներ ստեղծել, որ ոչ մեկ չհամարձակվի կրակել մեր զինվորների վրա»,-ասաց ազատամարտիկը:

Նա համոզված է, որ գիտնականները կարձագանքեն կոչին եւ համապատասխան առաջարկներով կդիմեն ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին` ռազմական արդյունաբերության ճյուղը զարգացնելու ծրագրերով: Ինչ վերաբերում է գիտնականների առաջարկների ֆինանսավորմանը, պարոն Հովսեփյանի խոսքով. «Ազգային տուրքի ձեւաչափով յուրաքանչյուրն իր լուման կարող է ներդնել այս գործը ֆինանսավորելու համար: Իշխանությունն էլ դեմքով պետք է դառնա դեպի ժողովուրդը եւ աջակցի»:

Համլետ Հովսեփյանը նշեց, որ ազատամարտիկները պատրաստ են կանգնել մեր տղաների թիկունքին եւ ոգեւորել նրանց. «Ամեն զինվոր մեր երկրի եւ ընտանիքի լույսի ճրագն է: Սա համազգային ցավ է: Պատերազմը որոշակի դասեր տվեց մեզ` թե իշխանություններին, թե հասարակությանը: Այսօր էլ կամավոր-ազատամարտիկների հավաքագրումը շարունակվում է: 90-ականներին էլ, երբ նրանք ուսանող էին, գալիս էին եւ խնդրում իրենց զենք տալ, որպեսզի երկիրը պաշտպանեն: Այսօր էլ այդ նույն տղաներն են մեր զինվորի թիկունքին կանգնած»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930